Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Դեկտեմբերի 10-11-ին ԵՄ գագաթաժողովը կանցկացվի ոչ առցանց ռեժիմով

Դեկտեմբերի 10-11-ին ԵՄ գագաթաժողովը կանցկացվի ոչ առցանց ռեժիմով
04.12.2020 | 23:50

Դեկտեմբերի 10-11-ին ԵՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումը կանցկացվի ոչ առցանց ռեժիմով՝ առաջին անգամ համաճարակի երկրորդ ալիքի սկզբից ի վեր՝ ուրբաթ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն՝ այս պաշտոնում իր աշխատանքի առաջին տարվա ավարտին նվիրված մամուլի ասուլիսում:

«Գագաթաժողովը կանցկացվի առերես: Սա շատ լավ է, քանի որ գագաթաժողովի օրակարգում չափազանց կարևոր հարցեր են, որոնք մենք կարող ենք լուծել միայն միմյանց աչքերին նայելով և նույն սենյակում գտնվելով», - ասել է նա: Շառլ Միշելը նշել է, որ ԵՄ առաջնորդները դեկտեմբերի 10-11-ի գագաթաժողովում կքննարկեն Թուրքիայի վրա ազդելու բոլոր միջոցները՝ Միջերկրական ծովում իր գործողությունների պատճառով՝ դադարեցնելով խաղալ «մուկն ու կատու»:

«Ժամանակն է դադարեցնել մուկն ու կատու խաղալ Թուրքիայի հետ: Հոկտեմբերին ԵՄ-ն առաջարկել է Թուրքիային մշակել դրական օրակարգ, բայց դա տեղի չունեցավ: Այդ պատճառով ԵՄ գագաթաժողովը կքննարկի Անկարայի վրա ազդելու բոլոր միջոցները, որ մենք ունենք», - ասել է նա: Գագաթաժողովում քննարկվելու են Թուրքիայի դեմ պատժամիջոցները:

Դիտվել է՝ 2642

Մեկնաբանություններ